Կորոնավիրուսի մուտացիա է հայտնաբերվել Դանիայում, Նիդեռլանդներում և Ավստրալիայում
Բրիտանիայում հայտնաբերված մուտացիայի ենթարկված կորոնավիրուսը տարածվել է ամբողջ աշխարհում, մասնավորապես՝ Դանիայում, Նիդեռլանդներում և Ավստրալիայում: Այս մասին BBC-ին տված հարցազրույցում հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) փորձագետ Մարիա վան Կերկհովեն:
Այս մուտացիան ի սկզբանե հայտնաբերվել էր սեպտեմբերին՝ Անգլիայի հարավ-արևելքում: Անհրաժեշտ է անընդհատ հետևել COVID-19-ի մուտացիաների ի հայտ գալուն, տարածմանը և փոփոխությունը, համոզված է վան Կերկհովեն:
Ավելի վաղ Բրիտանիայի իշխանությունները հայտարարել էին, որ կորոնավիրուսի մուտացիան այն ավելի վարակիչ է դարձրել: Բայց դա չի ազդում մահացության վրա: Այժմ Բրիտանիայում վարակման դեպքերի թվի զգալի աճ է նկատվում. նախորդ շաբաթվա համեմատ անցած յոթ օրվա ընթացքում այդ թիվն աճել է 41%-ով:
Կարծիքներ