Մարթա Կոսը հուլիսի 5-ին կայցելի Հայաստան

Մարթա Կոսը հուլիսի 5-ին կայցելի Հայաստան

Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը հուլիսի 5-ին կայցելի Հայաստան։ Այդ մասին նա հայտնել է X-ի իր էջում՝ նշելով, որ հանդիպում է ունեցել Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ։

«Ռուսաստանը շարունակում է ուժեղացնել ճնշումը Հայաստանի նկատմամբ՝ փորձելով շեղել երկիրը իր ժողովրդի կողմից վերջին ընտրություններում հաստատված ժողովրդավարական ընտրությունից»,- գրել է Կոսը։

Նա նաև նշել է, որ ԵՄ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստում կքննարկվի Հայաստանին շարունակական աջակցություն ցուցաբերելու հարցը՝ որպես համերաշխության դրսևորում։

«Մենք կտրամադրենք ֆինանսական աջակցություն և կօգնենք Հայաստանին հեշտացնել առևտուրը հարևան երկրների և Եվրոպայի հետ»,- ընդգծել է Կոսը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում