Թրյուդո. Կանադան չի տրվի Չինաստանի կողմից ճնշումների
Կանադան չի տրվի Չինաստանի կողմից ճնշումների Huawei-ի ֆինանսական տնօրեն Մեն Վանչժոուի գործով, ով երկու տարի առաջ ձերբակալվել է Կանադայում ԱՄՆ օրդերի հիման վրա: Այս մասին հայտարարել է Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն:
«Մենք չենք հավատում ստիպողական դիվանագիտությանը…եթե դուք սկսեք տրվել նման ճնշմանը, ապա երկարաժամկետ հեռանկարում շատ ավելի վատ կլինի: Չինաստանը շարունակում է մտածել, որ կարող է պարզապես ճնշում գործադրել մեզ վրա եւ մենք կզիջենք, սակայն դա հակասում է մեր դիրքորոշմանը»,-ասել է նա FT Online-ին տված հարցազրույցում:
Մենը հերքում է մեղադրանքները, որոնք իր դեմ առաջադրել է ԱՄՆ-ն: Նա Վանկուվերում տնային կալանքի տակ է գտնվում:
Կարծիքներ