Թրամփը կմեկնաբանի սեպտեմբերի 11-ին կայանալիք Հոլիֆիլդ-Բելֆորտ մենամարտը
            ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփն ընդունել է ամերիկացի բռնցքամարտիկ Էվանդեր Հոլիֆիլդի և բրազիլացի մարզիկ Վիտոր Բելֆորտի մենամարտը մեկնաբանելու հրավերը, որը տեղի կունենա Հոլիվուդում սեպտեմբերի 11-ին: 
Համապատասխան տեղեկությունը հրապարակվել է MMAFighting.com սպորտային պորտալում: Ըստ պորտալի՝ Սպիտակ տան նախկին ղեկավարի որդին՝ Դոնալդ Թրամփ կրտսերը, նույնպես կմեկնաբանի այս հանդիպումը: 
«Ես սիրում եմ մեծ մարտիկներին և մեծ մենամարտերը: Ես անհամբերությամբ սպասում եմ շաբաթ երեկոյան, երբ հանդիպեմ նրանց հետ և կիսվեմ իմ մտքերով ռինգի մոտ: Դուք չեք կարող բաց թողնել այս հատուկ իրադարձությունը»,-ասել է նախկին նախագահը:


			
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
Կարծիքներ