Պենտագոնը ՉԹՕ-ների ուսումնասիրման աշխատանքային խումբ կստեղծի
Պենտագոնը չբացահայտված թռչող օբյեկտների (ՉԹՕ) ուսումնասիրության աշխատանքային խումբ կստեղծի: Այս մասին հաղորդել է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով ամերիկյան ռազմական գերատեսչության հայտարարությանը:
Նախարարությունը նշում է, որ նման խումբ կստեղծվի ՉԹՕ- ների բնույթի և ծագման վերաբերյալ պատկերացումները բարելավելու համար:
«Աշխատանքային խմբի առաքելությունն է հայտնաբերել, վերլուծել և կազմել ՉԹՕ-ների կատալոգներ, որոնք կարող են սպառնալիք հանդիսանալ ԱՄՆ ազգային անվտանգության համար», – ասվում է հայտարարության մեջ:
Կարծիքներ