Թուրքական վտանգ. Արարատյան դաշտը կարող է մնալ առանց ոռոգման ջրի. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Թուրքիան Հայաստանի դեմ պատերազմ է մղում ոչ միայն Արցախում: Թուրքիան Հայաստանին ենթարկում է ջրազրկման, որի ակնհայտ դրսևորումը Ախուրյանի ջրամբարի դատարկ լինելն է:
Անցյալ տարվա համեմատ ջրամբարում այս տարի 100 մլն խորանարդ մետրից պակաս ջուր կա, և դրա պատճառն այն է, որ ջրամբարը սնող գետերի վրա Թուրքիայում կառուցվել են նոր ջրամբարներ: Եթե կառավարությունը ոչ մի քայլ չձեռնարկի, մյուս տարի Արարատյան դաշտը կմնա առանց ոռոգման ջրի, որի հետևանքները աղետալի կլինեն ամբողջ Հայաստանի համար»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
Կարծիքներ