Փրկարարները ավտոմեքենան դուրս են բերել ջրանցքից

Փրկարարները ավտոմեքենան դուրս են բերել ջրանցքից

Հունիսի 17-ին՝ ժամը 14:40-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Թբիլիսյան խճուղուց Կոտայքի մարզի Քանաքեռավան գյուղ տանող ավտոճանապարհին՝ ձորում, ավտոմեքենան ընկել է ջրանցքը․ դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը:

Փրկարարները «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գ․ Դ․) դուրս են բերել ջրանցքից։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում