ՀՀ-ի տարածքից ադրբեջանական կողմը պետք է հետ քաշվի դելիմիտացիայի և դեմարկացիայի արդյունքում. Սյունիքի մարզպետ

ՀՀ-ի տարածքից ադրբեջանական կողմը պետք է հետ քաշվի դելիմիտացիայի և դեմարկացիայի արդյունքում. Սյունիքի մարզպետ

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն ամփոփել է պաշտոնավարության 100 օրը: Մարզպետն անդրադարձել է սահմանային իրավիճակին: «Ես վստահ եմ, որ Հայաստանի սուվերեն տարածքից ադրբեջանական կողմը պետք է հետ քաշվի դելիմիտացիայի և դեմարկացիայի արդյունքում:

Հուսով եմ՝ դա հնարավորինս արագ տեղի կունենա, որովհետև հանրության համար էլ է շատ կարևոր իմանալ՝ վերջապես որտեղ է լինելու գիծը»,- ասել է Ղուկասյանը: Խոսելով հայելային հետքաշման մասին, Ղուկասյանը նշել է, որ այս պահի դրությամբ շատ կարևոր է, որ սահմանը լինի հանդարտ մինչև սահմանազատման և սահմանագծման գործընթացը: 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում