Լեհաստանը վերջին 30 տարվա մեջ առաջին անգամ հայտնվել է տնտեսական ռեցեսիայի մեջ
Լեհաստանը վերջին 30 տարվա մեջ առաջին անգամ հայտնվել է տնտեսական ռեցեսիայի մեջ, հաղորդում է Euronews-ը:
ԱՄՀ կանխատեսմամբ՝ Լեհաստանի ՀՆԱ անկումը ընթացիկ տարվա առաջին եռասմյակում կկազմի 4,6 տոկոս, գործազրկությունը կաճի մինչեւ 10 տոկոսով:
2008 թվականին Լեհաստանը դարձել է ԵՄ միակ երկիրը, որը խուսափել է ռեցեսիայից:
Ըստ կանխատեսումների՝ այս անգամ Լեհաստանը կմտնի երկրների թվում, որոնք ամենից քիչ են տուժել կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով՝ ի տարբերություն Իտալիայի, Հունաստանի եւ Իսպանիայի, որոնք ամենից շատ են կախված տուրիզմից եւ հումքի արտահանումից:
Կարծիքներ