Տավուշի Այգեձոր գյուղի առողջության կենտրոնը կհիմնանորոգվի և նոր հարկաբաժին կկառուցվի

Տավուշի Այգեձոր գյուղի առողջության կենտրոնը կհիմնանորոգվի և նոր հարկաբաժին կկառուցվի

Տավուշի մարզի Այգեձոր գյուղում կհիմնանորոգվի առողջության կենտրոնը և կկառուցվի նոր հարկաբաժին` բարձրացնելով սահմանապահ համայնքներում բժշկական օգնության որակը, ստեղծելով նոր աշխատատեղեր, զարգացնելով համայնքային կյանքը: Այս մասին ասված է Տավուշի մարզպետարանի «Ֆեյսբուք»-ի էջում:

Այսօր Տավուշի մարզպետարանում Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը և Stone Development ընկերության գլխավոր տնօրեն Ակիմ Պողոսյանը ստորագրել են համագործակցության հուշագիր: Ազդարարվել է «Այգեձոր» առողջության կենտրոնի հիմնանորոգման և նոր հարկաբաժնի կառուցման աշխատանքների մեկնարկը։ Առողջության կենտրոնը ռազմավարական նշանակություն կունենա տարածաշրջանի համար և կսպասարկի Տավուշի սահմանապահ չորս համայնքների բնակիչներին։

«Այգեձոր» առողջության կենտրոնի շենքը համապատասխանելու է առողջապահական և ճարտարապետական ժամանակակից չափորոշիչներին։

Նախատեսվում է հիմնանորոգումն ու նոր հարկաբաժնի կառուցումն ավարտին հասցնել 2021 թ. երկրորդ եռամսյակում։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում