Պուտինը քննարկել է ԱՊՀ գործընկերների հետ հարաբերությունները

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ քննարկել է հետխորհրդային տարածքում Ռուսաստանի ամենամոտ գործընկերների հետ հարաբերությունների զարգացումը։
Այդ մասին հայտնում է РИА Новости-ն։
Անվտանգության խորհրդի նիստը բացելիս Պուտինը մասնավորապես ասել է․
«Այսօր մենք հարց ունենք՝ կապված հետխորհրդային տարածքում մեր ամենամոտ գործընկերների, գործընկերների, հարեւանների հետ հարաբերությունների զարգացման հետ։ Կա երկու բանախոս՝ Սերգեյ Լավրովը և Ալեքսանդր Բորտնիկովը»։
Կարծիքներ