CNN. CNN-ի և AFP-ի լրագրողները Դոնբասում կրակի տակ են
Ամերիկյան CNN հեռուստաալիքը հայտնել է, որ շաբաթ օրը Դոնբասում գնդակոծության են ենթարկվել իր լրագրողները և ֆրանսիական Agence France-Presse գործակալության նրանց գործընկերները՝ Ուկրաինայի ներքին գործերի նախարար Դենիս Մոնաստիրսկուն ուղեկցելիս։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը։
Շաբաթ օրը Ուկրաինայի նախագահամետ «Ժողովրդի սպասավոր» կուսակցության ներկայացուցիչ Յուլիա Պալեյչուկը հայտնել է, որ Դոնբասում կրակոցների տակ են հայտնվել Ուկրաինայի խորհրդարանի անդամները և օտարերկրյա լրագրողները։
Շաբաթ օրը մի խումբ լրագրողներ, այդ թվում՝ ֆրանսիական AFP-ի և CNN-ի, ականանետային կրակոցների տակ են ընկել՝ Ուկրաինայի ներքին գործերի նախարարի ուղեկցությամբ առաջնագիծ տանելիս:
«Ուկրաինա-24» հեռուստաալիքն ավելի վաղ հայտնել էր, որ կրակոցների տակ հայտնված ուկրաինացի պատգամավորներն ու օտարերկրյա լրագրողները չեն տուժել։ Հեռուստաալիքը նաեւ տեղեկացրել է, որ կրակոցների տակ է հայտնվել նաեւ Ուկրաինայի ներքին գործերի նախարար Դենիս Մոնաստիրսկին, սակայն այս տեղեկությունը պաշտոնապես չի հաստատվել։
Կարծիքներ