Շարունակվում է 1915թ. հայ ազգի ցեղասպանությունը, քանի որ Թուրքիան չի հատուցել դրա համար
«Ղարաբաղում ես եղել եմ ամենուրեք` առաջնագծում, ապաստարանում, ռմբակոծության տակ, ավիրված վայրերում։ Շարունակվում է 1915թ. հայ ազգի ցեղասպանությունը, քանի որ Թուրքիան չի հատուցել դրա համար։ ՌԴ Պետական Դուման կքննարկի այս իրավիճակը և կարծում եմ կօգնենք հայերին ինչով, որ պետք է».
«Մի ադրբեջանցի լրագրող ինձ ասաց, թե Հայաստանի գոյությունը պատահականության արդյունք է։ Հարցրեցի` գիտի՞ արդյոք, թե հայերի երկրի վրա քանի՞ արշավանքներ են եղել պատմության ընթացքում։ Չգիտեր։ Բացատրեցի, որ 600-ից ավել արշավանքներ են եղել` սկսած հռոմեացիներից վերջացրած օսմաններով։ Որտե՞ղ են հիմա այդ երկրներն ու ազգերը, որոնք արշավում էին հայերի երկրի վրա։ Չկան։ Իսկ հայերը կրկին ապրում են իրենց հողում, ունեն պետականություն։ Այնպես որ` ես կարծում եմ, որ Ադրբեջանում մարդկանց ծիծաղելի և զավեշտալի բաներ են սովորացնում` պատմության անվան տակ». ՌԴ Պետդումայի պատգամավոր Վիտալի Միլոնով
Կարծիքներ