Ադրբեջանը և ՌԴ-ն մեծացրել են ապրանքաշրջանառությունը
Ռուսաստանի և Ադրբեջանի միջև ապրանքաշրջանառութունը 2021-ի առաջին կիսամյակի ընթացքում կազմել է 1,342 մլրդ դոլար, ինչը 3,7%- ով ավելին է անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Այս մասին ասվում է Ադրբեջանի պետական մաքսային կոմիտեի տարածած հաղորդագրությունում:
Հունվար-հունիս ամիսներին ադրբեջանական ապրանքների արտահանումը ՌԴ կազմել է 418,506 մլն, իսկ ներմուծումը՝ 923,995 մլն դոլար:
Ռուսաստանը․ առաջին կիսամյակի տվյալներով, Ադրբեջանի գործընկերների շարքում զբաղեցնում է երրորդ տեղը՝ Իտալիայից և Թուրքիայից հետո:
Միևնույն ժամանակ Ռուսաստանն առաջատարն է այն երկրների շարքում, որտեղից Ադրբեջանը ներմուծում է ապրանքներ:
2020-ի տվյալներով երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունը նվազել էր 11,6%-ով և կազմում էր 2,671 մլրդ:
Կարծիքներ