Ճապոնիայում 5,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
Ճապոնիայի հարավ-արևմուտքում 5,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, ցունամիի վտանգ չկա, այս մասին հայտնում են երկրի ազգային օդերևութաբանական վարչությունից:
Ծառայության տվյալներով՝ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Ներքին Ճապոնական ծովում՝ 80 կիլոմետր խորության վրա։ 7 բալանոց սանդղակով՝ մինչև 4 բալ ուժգնության ստորգետնյա ցնցումները զգացվել են Յամագուչի, Օիտա և Էհիմե պրեֆեկտուրաներում: Ավելի քիչ ուժգնությամբ ցնցումներ գրանցվել են ևս 15 պրեֆեկտուրաներում: Զոհերի ու ավերածությունների մասին տեղեկություններ չեն ստացվել:
Կարծիքներ