Դեռևս անհայտ խաբեբաներ ՔՊ կուսակցության դոմեյնին շատ նման դոմեյնով էլ.փոստ են բացել ու Կուսակցության և պատգամավոր Մարիա Կարապետյանի անունից նամակներ են ուղարկում տարբեր անձանց․ Ալեքսանյան
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Հարգելի քաղաքացիներ, մեդիայի և ՀԿ հարգելի ներկայացուցիչներ, վերջին օրերին դեռևս անհայտ խաբեբաներ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության դոմեյնին շատ նման civilcontact.am (իրականը՝ civilcontRact.am) դոմեյնով էլ.փոստ են բացել ու Կուսակցության և պատգամավոր Մարիա Կարապետյանի անունից նամակներ են ուղարկում տարբեր անձանց, որոնց վերջնանպատակը, որքան հասկանում ենք՝ տվյալների ֆիշինգն է։
Թե՛ դոմեյնը, թե՛ էլ.փոստը և թե՛ նամակների բովանդությունը որևէ կապ չունեն «Քաղաքացիական պայմանագրի» և Մարիա Կարապետյանի հետ։ Ավելին՝ Մարիա Կարապետյանը Կուսակցությունում չի զբաղեցնում այն պաշտոնը որը նշված է էլ.փոստում։
Խնդրում եմ՝ զերծ մնալ այս նամակագրության մեջ մտնելուց և նման նամակ ստանալու պարագայում տեղեկացնել Կուսակցությանը։


Կարծիքներ