Առանձնահատուկ պահանջարկ ունեցող ցանկացած համարանիշ հնարավոր կլինի ձեռք բերել աճուրդի ժամանակ՝ առանց քվեարկության

Առանձնահատուկ պահանջարկ ունեցող ցանկացած համարանիշ հնարավոր կլինի ձեռք բերել աճուրդի ժամանակ՝ առանց քվեարկության

Ներքին գործերի նախարարի հրամանով կատարվել են փոփոխություններ՝ ֆիզիկական և իրավաբանական անձանց տրանսպորտային միջոցների հաշվառման առանձնահատուկ պահանջարկ ունեցող համարանիշների ձեռքբերման ընթացակարգում։

 

Առանձնահատուկ պահանջարկ ունեցող համարանիշների աճուրդը 2024 թվականի դեկտեմբերի 14-ից իրականացվում է առանց աճուրդի լոտերի ընտրության։ Մասնավորապես՝ գնային յուրաքանչյուր խմբից չորսական համարանիշներ այլևս չեն ընտրվի աճուրդի համար. աճուրդային կարգով հնարավոր կլինի խաղարկել ցանկացած համարանիշ և ձեռք բերել յուրաքանչյուր աճուրդի ժամանակ։

 

ՆԳՆ բարեփոխումների հիմքում քաղաքացիների համար առավել թափանցիկ, հաշվետվողական ու հասանելի ծառայությունների մատուցումն է՝ համակարգն առավելագույնս համապատասխանեցնելով քաղաքացիակենտրոն կառավարման սկզբունքներին։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում