ԵՄ-ն առաքելություն կսկսի Կարմիր ծովում, կքննարկի Ուկրաինան և Ռուսաստանի դեմ պատժամիջոցները
ԵՄ 27 երկրների արտգործնախարարները Բրյուսելում նախատեսված հանդիպման ժամանակ կքննարկեն Ուկրաինայի և Մերձավոր Արևելքի հակամարտությունները։ Ինչպես նախօրեին լրագրողներին ասել է ԵՄ բարձրաստիճան ներկայացուցիչը, արտգործնախարարներն ավանդաբար կքննարկեն ռազմաճակատում ստեղծված իրավիճակը և Կիևի ռազմական ու ֆինանսական կարիքները։
Բացի այդ, ակնկալվում է, որ նախարարները կբարձրացնեն մնացած հարցերն ու անհամաձայնությունները Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 13-րդ փաթեթի շուրջ, որը Բրյուսելը մտադիր է ներկայացնել մինչև փետրվարի 24-ը՝ Ուկրաինայում ռուսական ռազմական գործողության մեկնարկի երկրորդ տարեդարձը։
Կարծիքներ