Սարդարաշենի գյուղապետի հարցազրույցը սխալ մեկնաբանությունների տեղիք է տվել. Արցախի տեղեկատվական շտաբ

Սարդարաշենի գյուղապետի հարցազրույցը սխալ մեկնաբանությունների տեղիք է տվել. Արցախի տեղեկատվական շտաբ

Արցախի տեղեկատվական շտաբը պարզաբանում է ներկայացրել Սարդարաշենի գյուղապետ Հայկ Հակոբյանի` լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցի վերաբերյալ և նշել, որ այն սխալ մեկնաբանությունների տեղիք է տվել:

Տեղեկատվական շտաբի ֆեյսբուքյան էջում նաև ասված է.

«Մասնավորապես, ադրբեջանական զորքերը շարունակում են մնալ Քարագլխի այն հատվածում, որտեղ մարտի 24-25-ին ՊԲ ստորաբաժանումների գործողությունների արդյունքում կասեցվել է նրանց առաջխաղացումը, իսկ այդ հատվածը գտնվում է մի քանի գյուղերի, այդ թվում՝ Սարդարաշենի հարևանությամբ։

Միևնույն ժամանակ, ադրբեջանական  կողմը պարբերաբար ապատեղեկատվություն է տարածում տարբեր ուղղություններով իբր թե նոր ներխուժումների մասին, որոնցից վերջինը վերաբերում էր Մարտակերտի որոշ գյուղերի:

Այնինչ իրականությունն այն է, որ նման պնդումներն ամբողջովին կեղծ են և շփման գծի ողջ երկայնքով դիրքային որևէ փոփոխություն չի արձանագրվել Փառուխի ու Քարագլխի վերոնշյալ դեպքերից հետո:

Կոչ ենք անում հետևել միայն պաշտոնական լրահոսին և չտրվել ադրբեջանական ապատեղեկատվությանը»:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում