Վրաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 4 նոր դեպք, վարակման դեպքերի ընդհանուր թիվը հասել է 1010-ի

Վրաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 4 նոր դեպք, վարակման դեպքերի ընդհանուր թիվը հասել է 1010-ի

Վերջին մեկ օրվա ընթացքում Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 4 նոր դեպք, ևս 2 մարդ առողջացել է: Այս մասին տեղեկացնում է netgazeti.ge կայքը` հղում տալով երկրի կառավարության ներկայացրած տվյալներին:

Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցվել է կորոնավիրուսով վարակման 1010 դեպք, վարակվածներից 885-ն առողջացել է, 15-ը` մահացել:

5640 մարդ գտնվում է Վրաստանի կարանտինային գոտիներում, ևս 244 մարդ հսկողության տակ է գտնվում հիվանդանոցներում:

Նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվն ամբողջ աշխարհում 13 953 344 է, մահացել է 592 788 մարդ: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի համավարակ է հայտարարել մարտի 11-ին: Վիրուսը տարածվել է 213 երկրում: 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում