ԵՀՄ-ն արգելել է Ռուսաստանին մասնակցել 2022-ի «Եվրատեսիլ» մրցույթին
Եվրոպական հեռարձակողների միությունը (EBU) հայտարարել է, որ Ռուսաստանից ոչ մի երգիչ չի մասնակցի «Եվրատեսիլ-2022» երգի մրցույթին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտարարություն է տարածել «Եվրատեսիլի» կայքէջը:
Հաղորդագրության մեջ նշված է, որ Ուկրաինայի վրա Ռուսաստանի հարձակման կապակցությամբ ՌԴ-ի մասնակցությունը «Եվրատեսիլին» վնաս կհասցնի մրցույթի հեղինակությանը:
«Մենք նախկինի պես հավատարիմ ենք մշակութային մրցույթի արժեքների պաշտպանությանը, որը նպաստում է միջազգային փոխանակմանը եւ փոխըմբռնմանը, միավորում է հանդիսատեսին, փառաբանում բազմազանությունը երաժշտության միջոցով եւ միավորում է Եվրոպան մեկ բեմում»,- նշված է հաղորդագրության մեջ:
Կարծիքներ