Մեծ Բրիտանիայի արտգործնախարարը կայցելի Ֆոլքլենդյան կղզիներ
Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Քեմերոնն առաջիկա օրերին կայցելի Ֆոլքլենդյան կղզիներ, նախքան Ամերիկա մայրցամաքային շրջագայությունը սկսելը։ Այս մասին ասվում է Միացյալ Թագավորության արտաքին գործերի նախարարության տարածած հաղորդագրության մեջ։
Քեմերոնի ծրագիրը ներառում է նաև այցելություններ Բրազիլիա, որտեղ նա փետրվարի 21-22-ը Ռիո դե Ժանեյրոյում կմասնակցի G20-ի երկրների դիվանագիտական գերատեսչությունների ղեկավարների հանդիպմանը։
Կարծիքներ