ՊԵԿ-ը բացահայտել է համացանցի միջոցով առևտրի անօրինական գործունեության հերթական դեպքը

ՊԵԿ-ը բացահայտել է համացանցի միջոցով առևտրի անօրինական գործունեության հերթական դեպքը

Oպերատիվ աշխատակիցների թիրախում են հայտնվել ալկոհոլային խմիչքի ու ծխախոտի ապօրինի վաճառքի դեպքերը

 

   Պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության դիտակետում են հայտնվել համացանցի միջոցով անօրինական առևտրի նոր դեպքեր: Այս անգամ օպերատիվ աշխատակիցները բացահայտել են ալկոհոլային խմիչքների ու ծխախոտի ապօրինի վաճառքի փորձերը: Մասնավորապես, List.am հայտարարությունների կայքում տեղադրված օղիների վաճառքը կասկածելի է եղել Հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչության աշխատակիցների համար: 

         List.am ինտերնետային կայքի ««AABBCC»» օգտատիրոջ նկատմամբ ձեռնարկվել են «վերահսկելի մատակարարում և գնում» օպերատիվ-հետախուզական միջոցառումը, որի շրջանակներում գնվել է 177.000 ՀՀ դրամ ընդհանուր արժեքով տարբեր տեսակի ալկոհոլային խմիչքներ՝ 62 շիշ: Կասկածելի է եղել  նշված  խմիչքների վաճառքի գները, նաև տնտեսվարող սուբյեկտի մասին վկայող տեղեկություններ, վաճառողի մատակարարման հասցեի նշագրումներ: Օղիների վրա փակցված ակցիզային դրոշմանիշերի հետազոտումից պարզվել է, որ խմիչքները դրոշմավորված են ոչ ամբողջական ակցիզային դրոշմանիշերով, այսինքն դրանք կտրված են եղել ու բաժանված երկու մասի: Նման եղանակով դրոշմավորումը հնարավորություն է տալիս բազմակի անգամ օգտագործել ակցիզային դրոշմանիշերը։ Օղիների այդ ամբողջ խմբաքանակը կենթարկվի համապատասխան փորձաքնության:

   Իսկ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ օղիները վաճառող ֆիզիկական անձն առանց օրենքով սահմանված պետական գրանցման  կամ առանց հարկային մարմնում հաշվառման, զբաղվել է առևտրային գործունեությամբ, որը միաժամանակ առաջացնում է պատասխանատվություն`  Հարկային օրենսգրքի 407-րդ հոդվածի համաձայն։

  ՀՕՀ վարչության աշխատակիցները օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտել են նաև ծխախոտի ապօրինի վաճառքի դեպք: List.am կայքի միջոցով գործունեություն իրականացնող ֆիզիկական անձի նկատմամբ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շրջանակներում իրականացված հսկիչ գնման արդյունքում ձեռք են բերվել նաև 260000  դրամ ընդհանուր արժեքով Իրանի Իսլամական Հանրապետությունից ներմուծված առանց ակցիզային դրոշմանիշերով դրոշմավորված 1200 տուփ տարբեր տեսակի սիգարետներ։

Ավելին՝ այստեղ.

Հետևեք մեզ նաև Տելեգրամում