ԱԳՆ-ն ցավակցել է Մյանմարում և Թաիլանդում տեղի ունեցած երկրաշարժի կապակցությամբ

ՀՀ ԱԳՆ-ն ցավակցական ուղերձ է հղել Մյանմարում և Թաիլանդում տեղի ունեցած երկրաշարժի կապակցությամբ։ Գերատեսչության X-ի միկրոբլոգում նշվում է.
«Ցնցված ենք սարսափելի երկրաշարժի մասին լուրերից, որ տեղի է ունեցել Մյանմարում, Թաիլանդում և հարևան երկրներում, որի հետևանքով այդքան շատ զոհեր կան։ Մեր աղոթքները բոլոր տուժածների հետ են, մաղթում ենք այս աղետի հետևանքների շուտափույթ հաղթահարում»:
Կարծիքներ