Ջոնի Դեպը հաղթանակ է տարել Էմբեր Հերդի դեմ դատական ​​պայքարում

Ջոնի Դեպը հաղթանակ է տարել Էմբեր Հերդի դեմ դատական ​​պայքարում

Դերասան Ջոնի Դեպը շահեց դատը նախկին կնոջ ՝ Էմբեր Հերդի դեմ, ինչի արդյունքում բարեգործական կազմակերպությունը ստիպված կլինի տեղեկություններ հայտնել դերասանուհու նվիրատվությունների մասին: 

Հերդը խոստացել է վճարել Դեփից ամուսնալուծության գործընթացում ստացված 7 մլն դոլարը բարեգործական նպատակներով:

Նյու Յորքի դատարանը պարտավորեցրեց Քաղաքացիական ազատությունների ամերիկյան միությանը հրապարակել Հերդի նվիրատվությունները հաստատող փաստաթղթեր, որոնք նա պետք է փոխանցեր բարեգործական կազմակերպության հաշվին:

Դեպի փաստաբան Բենջամին Չուն ասել է, որ դերասանը շատ գոհ է դատարանի որոշումից:

Դեպի փաստաբանները նշում են, որ Հերդը ստել է ամբողջ գումարը Լոս Անջելեսի մանկական հիվանդանոցին և Ամերիկայի քաղաքացիական ազատությունների միությանը նվիրաբերելու վերաբերյալ: 2020 թվականին դա կարող էր ազդել բրիտանական մամուլի դեմ զրպարտության դատավարության ելքի վրա, որը Դեպը պարտվել էր:

Ըստ Դեպի փաստաբան Ջոել Ռիչի, դերասանի թիմում Լոնդոնի դատարանի որոշումը վիճելի են համարում, և Դեպը պատրաստվում է ամերիկյան դատարանում ներկայացնել իր անմեղության ամբողջական և անհերքելի ապացույցներ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում