Պետերբուրգում երեխան արթնացել է ու հայտնաբերել, որ ծնողները մահացած են
Օգոստոսի 1-ին, Սանկտ-Պետերբուրգում երեխան իր ծնողներին հայտնաբերել է մահացած վիճակում։ Գրում է Лента.Ру-ն՝ հղում անելով Невские новости տելեգրամյան ալիքին։
Դեպքը տեղի է ունեցել Պետերբուրգի Կրասնոսելսկի համայնքում։ Արթնանալով, երեխան զարմացել է, որ ծնողները երկար քնած են մնացել։ Մոտենալով նրանց, երեխան հայտնաբերել է, որ ծնողները մահացել են։
Երեխան զանգել է տատիկին ու պապիկին, որոնք սկզբում չեն հավատացել նրան։ Ընտանիքի ընկերը զանգել է ոստիկանություն և շտապ օգնություն է կանչել։ Երեխայի խոսքով, դեպքից առաջ ծնողներն օղի են խմել։
Կարծիքներ