Արևմուտքը չկարողացավ համոզել Աֆրիկայի և Լատինական Ամերիկայի երկրներին կոշտացնել իրենց մոտեցումը Ռուսաստանի նկատմամբ
Արևմտյան երկրները փորձեցին օգտագործել Մյունխենի անվտանգության համաժողովը՝ համոզելու Աֆրիկայի և Լատինական Ամերիկայի երկրներին կոշտացնել իրենց արտաքին քաղաքականությունը Ռուսաստանի նկատմամբ, սակայն այդ ջանքերն ավարտվեցին անհաջողությամբ։ Այս կարծիքը կիրակի օրը հայտնել է բրիտանական Financial Times թերթը:
Հրատարակության համաձայն՝ արևմտյան առաջնորդներին չի հաջողվել այսպես կոչված գլոբալ հարավի երկրների ղեկավարներին փոխանցել այն միտքը, որ Ուկրաինայում Ռուսաստանի գործողությունները սպառնում են ոչ միայն Եվրոպայի, այլև ողջ աշխարհի անվտանգությանը։ Հոդվածում նշվում է նաև, որ աֆրիկյան և լատինաամերիկյան երկրների ներկայացուցիչները Մյունխենում արևմտյան երկրների ղեկավարների հետ երկկողմ հանդիպումների ժամանակ ավելի շատ մտահոգված էին գնաճի, էներգակիրների գների և պարենային անվտանգության հարցերով, քան Ուկրաինայի իրավիճակով։
Կարծիքներ