Ճապոնիայում ջրարկել են էլեկտրական քարշուժով աշխատող աշխարհում առաջին լցանավը
Ճապոնիայում ջրարկել են KOA Industry Co. նավաշինական գործարանի՝ Էլեկտրական քարշուժով աշխատող աշխարհում առաջին լցանավը:
Ճապոնական ընկերության մամուլի տեղեկագրի տվյալների համաձայն, հանդիսավոր արարողությունը նախօրյակին անցկացվել Է Սիկոկու կղզու վրա գտնվող Կագավա պրեֆեկտուրայի նավաշինարանում: Լցանավն ստացել Է «Ասահի» անվանումը:
Նավի երկարությունը կազմում Է 62 մետր, իսկ ընդհանուր բարձրությունը 10,3 մետր Է: Լցանավի ռեգիստրային տարողությունը կազմում Է 499 տոննա, իսկ վառելքի պահեստարանների ծավալը՝ 1,28 հազար խորանարդ մետր:
Նավը հանդերձված Է լիթիումաիոնային մարտկոցներով, որի ընդհանուր հզորությունը կազմում Է 3,48 հազար կիլովատ:
Ենթադրվում Է, որ լցանավը շահագործման կհանձնվի 2022 թվականի մարտ ամսից՝ Տոկիոյի ծոցում անդրօվկիանոսյան նավերի լցավորման համար, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Կարծիքներ