Իրանը եւ Ռուսաստանը քննարկել են Պարսից ծոցում եւ Մերձավոր Արեւելքում վերջին զարգացումները
Ռուսաստանում Իրանի դեսպան Ղասեմ Ջալալին շաբաթ օրը բանակցություններ է վարել Մերձավոր Արեւելքի եւ Աֆրիկայի երկրներում Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Բոգդանովի հետ, հաղորդում է ISNA-ն:
Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել երկկողմ հարաբերությունների, ինչպես նաեւ Պարսից ծոցում եւ Մերձավոր Արեւելքում, այդ թվում՝ Սիրիայում, Եմենում, Պաղեստինում, Լիբանանում, Սաուդյան Արաբիայում եւ Արաբական Միացյալ Էմիրություններում վերջին զարգացումների վերաբերյալ:
Նրանք ընդգծել են տարածաշրջանային հարցերի շուրջ Իրանի եւ Ռուսաստանի համագործակցության անհրաժեշտությունը եւ պայմանավորվել են շարունակել դրա հետ կապված փոխգործակցությունը:
Կարծիքներ