Արտակարգ դեպք Երևանում․ Էրեբունի մասիվի հանրակացարաններից մեկի նկուղային հարկում հայտնաբերվել է տղամարդու դի

Այսօր՝ հունվարի 14-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Արեշ 35 փողոցի 125/3 հանրակացարանային շենքի նկուղային հարկում տղամարդու դի կա։
Այս մասին գրում է shamshyan.com-ը։
Դեպքի վայր մեկնած իրավապահները նշված նկուղային հարկի հատակին հայտնաբերել են տղամարդու դի։
Դեպքի փաստով սպասնության հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։
Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։
Կարծիքներ