Քաբուլում ԱՄՆ զինվորականների թիվը գերազանցում է 4000-ը․ Պենտագոն
ԱՄՆ զինվորականների թիվը Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում օգոստոսի 17-ին կգերազանցի 4 հազարը:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ը, Քաբուլի օդանավակայանում ԱՄՆ ուժերը թալիբների կողմից սպառնալիքների չեն ենթարկվել: Այս մասին ճեպազրույցի ժամանակ Պենտագոնում հայտնել է գեներալ Հենկ Թեյլորը:
«Մինչև այս օրվա վերջը Քաբուլում ավելի քան 4 հազար զինվորական կլինի»,- նշել է նա:
Միաժամանակ, նրա խոսքով, օդանավակայանից անցած օրվա ընթացքում 7 ռազմական չվերթ է իրականացվել:
«Այդ ինքնաթիռները մոտ 700-800 ուղևոր են տարել, և մենք կարող ենք հաստատել, որ դրանցից 165-ը ԱՄՆ քաղաքացիներ են»,- հավելել է գեներալը:
Կարծիքներ