Առնվազն 15 մարդ Եթովպիայում զոհվել է ավիահարվածի հետևանքով
Առնվազն 15 մարդ է զոհվել Եթովպիայի Ամհարա շրջանում ավիահարվածի հետևանքով։ Այս մասին հայտնում է Reuters-ը ։
Ինչպես նշվում է, հարվածը հասցվել է երկուշաբթի օրը Եթովպիայի բանակի և աշխարհազորայինների մարտադաշտերից մոտավորապես 24 կմ հեռավորության վրա։ Զոհերը բեռնատարի ուղևորներն էին, որը նրանց տեղափոխում էր հարևան գյուղերի միջև։ Տարբեր աղբյուրների համաձայն՝ խոսքը 15-30 զոհվածի մասին է։
Գործակալությունը նշում է, որ 2023 թվականի հուլիսից FANO-ի զինյալների և եթովպական զորքերի միջև բախումների հետևանքով զոհվել է 200 մարդ։
Կարծիքներ