Քաթարի էմիրը հայտնել է, որ Դոհան կշարունակի ջանքերը Գազայի պատանդների խնդրի լուծման ուղղությամբ
Քաթարի էմիր Թամիմ բեն Համադ Ալ Թանին, ելույթ ունենալով Էր-Ռիադում կայացած գագաթնաժողովում, ասել է, որ Դոհան կշարունակի ջանքերը պատանդների խնդիրը լուծելու և Գազայի հատվածում մարդասիրական դադարի հասնելու համար։ Այդ մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Քաթարի առաջնորդը նաև նշել է, որ էմիրությունը պահանջում է մշտապես բացել Գազայի հատվածի անցակետերը՝ հավելելով, որ մերժում է օգնության տրամադրման կամայականությունը և այն ռմբակոծելու սպառնալիքը։
«Մենք զարմանում ենք, թե որքան ժամանակ աշխարհը կշարունակի Իսրայելին վերաբերվել որպես միջազգային իրավունքից բարձր: Թվում է, թե որոշ երկրներ գնալով ավելի անձեռնմխելի են դառնում պաղեստինցիների դեմ իրականացված վայրագություններից», - ավելացրել է նա:
Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր-Ռիադում Արաբական լիգայի և ԻՀԿ-ի երկրների ղեկավարների մասնակցությամբ երկու արտահերթ գագաթնաժողովներ են անցկացվում՝ համաձայնեցնելու դիրքորոշումները և որոշումներ կայացնելու, որոնք կարող են դադարեցնել ռազմական գործողությունները Գազայի հատվածում։
Կարծիքներ