Հուլիսի 17-ին Հարավային Օսիայում նախատեսված է Ռուսաստանի հետ միավորման հանրաքվե

Հուլիսի 17-ին Հարավային Օսիայում նախատեսված է Ռուսաստանի հետ միավորման հանրաքվե

Հարավային Օսիայի ներկայիս նախագահ Անատոլի Բիբիլովը հուլիսի 17-ին նշանակել է հանրապետության և Ռուսաստանի միավորման վերաբերյալ հանրաքվե։ Համապատասխան հրամանագիրը հրապարակվել է ուրբաթ օրը Հարավային Օսիայի ղեկավարի կայքում,- հայտնում է ՏԱՍՍ֊ը։

Հարավային Օսիայի Գերագույն դատարանը քննարկել է Ռուսաստանի հետ հանրապետության միավորման հանրաքվեի վերաբերյալ փաստաթղթերի փաթեթը և տվել դրական եզրակացություն։ Այս մասին ուրբաթ ՏԱՍՍ-ին հայտնել են հանրապետության նախագահի վարչակազմում։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում