Ռուսաստանը և Նորվեգիան վերսկսել են համագործակցությունը ձկնորսության ոլորտում
Ռուսաստանը և Նորվեգիան վերսկսել են ձկնորսության ոլորտում համագործակցությունը։ Երկրները համաձայնել են թույլ տալ ռուս ձկնորսներին մտնել Նորվեգիայի բացառիկ տնտեսական գոտի՝ ձողաձուկ որսալու համար։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Ձկնորսության դաշնային գործակալության ղեկավար Իլյա Շեստակովը։
«Հաջորդ տարի մեր ձկնորսները կկարողանան ձկնորսություն անել և՛ Ռուսաստանի, և՛ Նորվեգիայի տնտեսական գոտիներում, և մենք նաև համաձայնության ենք եկել մեր համատեղ աշխատանքի այլ պայմանների շուրջ», - նշել է նա։


Կարծիքներ