ՌԴ-ն ու Ֆրանսիան ընդհանուր մտահոգություն ունեն Եվրոպայում անվտանգության իրավիճակի վերաբերյալ. Պուտին
Եվրոպայում անվտանգության իրավիճակը Մոսկվայի և Փարիզի ընդհանուր անհանգստության առիթ է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հանդիպմանը հայտնել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
«Կցանկանայի ընդգծել հետևյալը, մենք ընդհանուր մտահոգություն ունենք այն առնչությամբ, ինչ է կատարվում Եվրոպայում անվտանգության ոլորտում»,-ասել է ՌԴ նախագահը:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Մոսկվայում է: ՌԴ նախագահի հետ բանակցություններից հետո երկու երկրների ղեկավարները հանդես կգան մամուլի ասուլիսով: Մակրոնի ու Պուտինի քննարկումների առանցքում Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակն է:
Կարծիքներ