Հայաստանի և Լյուքսեմբուրգի ԱԳ նախարարները պայմանավորվել են շարունակել ակտիվ քաղաքական երկխոսությունը

Հայաստանի և Լյուքսեմբուրգի ԱԳ նախարարները պայմանավորվել են շարունակել ակտիվ քաղաքական երկխոսությունը

ՀՀ ԱԳՆ-ից տեղեկացնում են, որ Լյուքսեմբուրգում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Լյուքսեմբուրգի ԱԳ նախարար Քսավյե Բետելի միջև հանդիպումն ու ջերմ քննարկումները երկու երկրների միջև բարեկամական հարաբերությունների և տարբեր ուղղություններով ավելի ամուր գործընկերության կառուցման ճանապարհով գնալու պատրաստակամության արտացոլումն էին։

«Լյուքսեմբուրգում ՀՀ ռեզիդենտ գրասենյակի բացման պաշտոնական արարողությունից հետո նախարարներն անդրադարձել են հաջորդ անելիքներին և պայմանավորվել շարունակել ակտիվ քաղաքական երկխոսությանը թե երկկողմ, թե ՀՀ-ԵՄ հարթակում նոր ձեռքբերումներ արձանագրելու նպատակով»,- ասված է ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանի գրառման մեջ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում