Մենք շատ ենք գնահատում մեր ռազմավարական գործընկերությունը Ադրբեջանի հետ. Լուկաշենկո
Բելառուսը գնահատում է իր ռազմավարական գործընկերությունը Ադրբեջանի հետ: Ուզբեկստանի հետ կապերը կարևոր են, իսկ Ղրղզստանը հուսալի գործընկեր է երկրի համար։
Այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ ընդունելով օտարերկրյա ութ երկրների՝ Ադրբեջանի, Ուզբեկստանի, Ղրղզստանի, Թուրքիայի, Ճապոնիայի, Նեպալի, Օմանի Սուլթանության և Գվինեայի Հանրապետության դեսպանների հավատարմագրերը:
«Մենք շատ ենք գնահատում մեր ռազմավարական գործընկերությունը Ադրբեջանի հետ»,- ընդգծել է Լուկաշենկոն։
Երկրի ղեկավարն առաջարկել է ավելի ակտիվ օգտագործել երկու երկրների ղեկավարների պայմանավորվածությունները՝ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում խնդիրները լուծելու համար։
Կարծիքներ