Հայաստանի ժողովուրդը մեզ դուխ և ուժ տվեց, վստահություն տվեց և սեր՝ շարունակելու ՀՀ առաջնորդությունը. Փաշինյան

Հայաստանի ժողովուրդը մեզ դուխ և ուժ տվեց, վստահություն տվեց և սեր՝ շարունակելու ՀՀ առաջնորդությունը. Փաշինյան

ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը Հանրապետության հրապարակում հրավիրված «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հանրահավաքի ընթացքում, դիմելով հավաքված քաղաքացիներին, ասաց՝ նախորդ ութ ամիսները իրենց թիմի համար դժոխքի ճանապարհ էին:  

«Նախընտրական քարոզարշավ մենք մուտք գործեցինք հետպատերազմական դժոխային ճանապարհից հյուծված, անեծքների ու հայհոյանքների, սպառնալիքների ու հոխորտանքների, դավադրությունների ու դավաճանությունների անվերջանալի թվացող շարքից խոցոտված: Այս վիճակում մենք դուրս եկանք քարոզարշավի և փարվեցինք ՀՀ ժողովրդին: Ժողովուրդը մեզ ընդունեց այնպես, ինչպես ընդունում ենք պանդխտությունից կամ գերությունից վերադարձած հարազատին»,- ասաց Փաշինյանը:

Փաշինյանի խոսքով՝ Հայաստանի ժողովուրդն իրենց ուժ, վստահություն և իշխանություն է տվել՝ շարունակելու ՀՀ առաջնորդությունը: 

«Հազարավոր մայրեր մեզ գուրգուրեցին հարազատ մոր պես, հազարավոր հայրեր մեզ ուժ տվեցին հարազատ հոր նման, հազարավոր քույրեր մեզ թև տվեցին հարազատ քրոջ պես, հազարավոր եղբայրներ մեզ թիկունք եղան հարազատ եղբոր նման, Հայաստանի ժողովուրդը մեզ դուխ տվեց և ուժ տվեց, վստահություն տվեց և սեր, մեզ իշխանություն տվեց՝ շարունակելու Հայաստանի Հանրապետության առաջնորդությունը: Եվ հիմա մնացել է դե ֆակտո այս իրողությունն արձանագրել դե-յուրե»,- հավելեց վարչապետի պաշտոնակատարը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում