Կապառոսը Շվեդիայի դեմ խաղում հնարավորություն կտա նորեկներին
ԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը Շվեդիայի դեմ հանդիպմանը խաղալու հնարավորություն կտա նորեկ ֆուտբոլիստներին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտարարել է մարզիչը Շվեդիայի դեմ խաղից առաջ: «Թիմը վերականգնվել է և այս խաղին դաշտ դուրս կգան նաև այն տղաները, որոնք Խորվաթիայի դեմ չեն խաղացել: Մեր նպատակն, ի սկզբանե, այն էր, որ նոր ֆուտբոլիստների տեսնենք ուժեղ թիմերի դեմ խաղերում: Կան տղաներ, որոնք գտնվում էին արձակուրդում և 10-15 օր չեն մարզվել, բայց այնքան են սիրում հավաքականը, այնքան հայրենասեր են, որ եկել են և պատրաստ են դաշտ դուրս գալ, այնպես որ մենք ցանկանում ենք բոլորին խաղալու հնարավորություն տալ»,-ասել է մասնագետը:
Կապառոսն անդրադարձել է նաև Վարազդատ Հարոյանին` բարձր գնահատելով պաշտպանի նվիրվածությունը հավաքականին:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը ընկերական խաղում մրցեց աշխարհի առաջնության փոխչեմպիոն Խորվաթիայի ընտրանու հետ: Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի` 1:1 հաշվով: Խորվաթիայի թիմում աչքի ընկավ Իվան Պերիշիչը, իսկ Հայաստանի ընտրանու կազմում` Վբեյմար Անգուլոն: Հաջորդ ընկերական հանդիպումում Կապառոսի գլխավորած թիմը կմրցի Շվեդիայի հետ: Այդ հանդիպումը կկայանա հունիսի 5-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 22:45-ին:
Կարծիքներ