ԱՄՆ Ջորջիա նահանգում պայթյունի հետևանքով բնակելի շենք է փլուզվել

ԱՄՆ Ջորջիա նահանգում պայթյունի հետևանքով բնակելի շենք է փլուզվել

ԱՄՆ Ջորջիա նահանգի Դե-Քալբ շրջանում պայթյունի հետևանքով բնակելի համալիրը մասնակի փլուզվել է։ Կա մի քանի վիրավոր, նրան տարբեր աստիճանի այրվածքներով հոսպիտալացվել են։ Եվս 2 մարդ անհետ կորած է համարվում։ Այս մասին հայտնում է WSB-TV 2 հեռուստաալիքը՝ հղում անելով ոստիկանությանը։

Իրականացվել է բնակչության տարհանում։ Նշվում է, որ պայթյունի պատճառը գազատար համակարգում ի հայտ եկած խոտանն է եղել։
Դեպքի վայրում աշխատում են հրշեջ-փրկարարական բրիգադները։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում