ԱՄՆ-ի և Ֆինլանդիայի ղեկավարները պայմանավորվել են սկսել անվտանգության ոլորտում համագործակցության ամրապնդման գործընթացը
ԱՄՆ-ի և Ֆինլանդիայի նախագահներ Ջո Բայդենը և Սաուլի Նիինիստոն ուրբաթ օրը հանդիպել են Վաշինգտոնում՝ սկսելու երկու երկրների միջև անվտանգության համագործակցության ամրապնդմանն ուղղված գործընթաց, ինչպես նաև նշել են բաց դռների քաղաքականության կարևորությունը ՆԱՏՕ-ին նոր անդամներ ընդունելու հարցում: ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այս մասին բանակցություններից հետո հայտնել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։
«Նախագահները պարտավորվել են սկսել մի գործընթաց, որը կամրապնդի ԱՄՆ-Ֆիննական համագործակցությունը անվտանգության ոլորտում՝ սերտ խորհրդակցելով այլ սկանդինավյան երկրների հետ: Նախագահները քննարկել են նաև ՆԱՏՕ-ի բաց դռների քաղաքականության կարևորությունը», - ասվում է հայտարարության մեջ:
Ավելի վաղ ուրբաթ օրը Նիինիստյոն Fox News-ին ասել էր, որ Ֆինլանդիայի կառավարությունը բաց է երկրի՝ ՆԱՏՕ մտնելու հարցը քննարկելու համար, քանի որ բնակչության վերաբերմունքն այս հարցում փոխվել է։ «Իրավիճակը փոխվել է ինչպես Ֆինլանդիայում, այնպես էլ Շվեդիայում: Առաջին անգամ մարդկանց մեծամասնությունը, դատելով հարցումներից, կողմ է ՆԱՏՕ-ին անդամակցելուն, ուստի մենք բաց ենք խորհրդարանի հետ քննարկելու համար»,- ասել է նա։
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն ավելի վաղ հայտարարել էր, որ Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցությունը Հյուսիսատլանտյան դաշինքին կարող է շատ արագ անցնել, բայց միայն այն դեպքում, եթե այդ երկրներն իրենք որոշեն միանալ։
Կարծիքներ