Հայկ Մարությանը հյուրընկալել է «ՍԻ ՓԻ ԷՍ ՕԻԼ» ընկերության ներկայացուցիչներին

Հայկ Մարությանը հյուրընկալել է «ՍԻ ՓԻ ԷՍ ՕԻԼ» ընկերության ներկայացուցիչներին

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հյուրընկալել է «ՍԻ ՓԻ ԷՍ ՕԻԼ» ընկերության ներկայացուցիչներին: Ընկերությունը կնքված պայմանագրով ապահովում է Երևանի քաղաքապետարանի և ենթակա կառույցների վառելիքի մատակարարումը: Հաշվի առնելով վառելիքի շուկայական արժեքի անկումը՝ ընկերությունը Երևանի քաղաքապետարանին առաջարկել է փոփոխություն մտցնել պայմանագրի մեջ և վառելիքը մատակարարել նոր՝ իջեցված արժեքով: Դրա շնորհիվ երկրորդ և երրորդ եռամսյակների ընթացքում քաղաքապետարանը տնտեսել է 163 մլն 499000 դրամ: Շնորհակալություն հայտնելով նախաձեռնության և համայնքին աջակցելու համար՝ քաղաքապետ Մարությանը նշել է, որ տնտեսված գումարն ուղղվելու է քաղաքի զարգացմանն ու հարմարավետ միջավայրի ապահովմանը:

«Սոցիալական պատասխանատվության այս զգացումի շնորհիվ է նաև, որ մենք կարողանում ենք քայլեր ձեռնարկել քաղաքում կուտակված խնդիրներին համակարգային ու հիմնավոր լուծումներ տալու նպատակով: Վստահ եղեք, որ յուրաքանչյուր լուման ծառայելու է իր նպատակին»,- նշել է քաղաքապետն ու հավելել, որ համայնքը կանգնած է բոլոր այն մարդկանց կողքին, ովքեր մասնակցում են քաղաքի կառուցմանը:
Երևան համայնքին աջակցելու և բարձր սոցիալական պատասխանատվություն ցուցաբերելու համար Երևանի քաղաքապետը շնորհակալագրով է պարգևատրել «ՍԻ ՓԻ ԷՍ ՕԻԼ» ընկերությանը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում