Խաչատրյանը թղթեր կբերեր, Մանուկյանը թափ կտար դրանք, Սաղաթելյանը շարժում կսկսեր. Ղազարյանը՝ Աջապահյանի եթերազրկման մասին

«Լսեցի Աջապահյանի հարցազրույցը, որտեղ ասում է, որ հարցազրույց է տվել «Երկիր մեդիա»-ին, իսկ այդ հարցազրույցը եթեր չեն տվել։ Հարցազրույցում Աջապահյանը խիստ քննադատում է Փաշինյանին, Քոչարյանին, Սերժին, ՀՀԿ-ին և «Դաշնակցությանը»»։
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է հեռուստահաղորդավար Պետրոս Ղազարյանը՝ շարունակելով.
«Մի պահ պատկերացնում եք՝ Հանրայինը գրաքններ Շիրակի թեմի առաջնորդին և եթերազրկեր վերջինիս։
Լիլիթ Գալստյանը 100 ստատուս կգրեր, որ այս իշխանությունը այնքան սրբապիղծ ու ապազգային է, որ գրաքննում է Եկեղեցուն, Արթուր Խաչատրյանը թղթեր կբերեր ԱԺ, Գեղամ Մանուկյանը թափ կտար էդ թղթերը, Ասպրամն ու Քրիստինեն հայրենասիրական ճառեր կասեին`ապացուցելով իշխանությունների ապազգային և հակաքրիստոնեական էությունը, Իշխան Սաղաթելյանը նոր շարժում կնախաձեռներ, էդ ամենը կլուսաբանեին Սերժի ու Քոչարյանի բոլոր ԶԼՄ ները, ֆեյսբուքյան ակտիվը և վարձու քաղաքագետների կոհորտան։
Իսկ հիմա ոչ մեկի ծպտունը չկա, որովհետև Աջապահյանը քննադատել է ՀՀԿ, Դաշնակ, Քոչարյան, Սերժին։
Հանգիստ գրաքննել են, եթերազրկել Սրբազանին) ։
Էս չեք՞)»:
Կարծիքներ