Կորոնավարակի աճով պայմանավորված՝ Շվեդիան նոր սահմանափակումներ կսահմանի

Կորոնավարակի աճով պայմանավորված՝ Շվեդիան նոր սահմանափակումներ կսահմանի

Շվեդիայի իշխանությունները դեկտեմբերի 23-ից նոր սահմանափակող միջոցներ կձեռնարկեն՝ կապված COVID-19-ով վարակվածների թվի աճի և նոր օմիկրոն կորոնավիրուսային շտամի հետ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով  Շվեդիայի վարչապետ Մագդալենա Անդերսոնի հայտարարությանը:

«Մենք ունենք վիրուսի նոր տարբերակ, որը մեզ նոր դիրքեր է բերում... Բացի պատվաստումների կոչից, մենք ունենք հակահամաճարակային միջոցառումներ, որոնք ուժի մեջ կմտնեն դեկտեմբերի 23-ից», - ասել է Անդերսոնը մամուլի ասուլիսում։

Վարչապետը խորհուրդ է տվել հնարավորության դեպքում անցնել հեռավար ռեժիմի։ Ռեստորաններից կպահանջվի սեղանների միջև պահպանել մեկ մետր հեռավորություն, իսկ մասնավոր միջոցառումներին ներկա գտնվող մարդկանց թիվը չպետք է գերազանցի 50 հոգին:

Ավելի վաղ Շվեդիայի առողջապահության նախարար Լենա Հալենգրենը, կապված անբարենպաստ համաճարակաբանական իրավիճակի հետ, հայտարարել էր դեկտեմբերի 8-ից նոր հակակորոնավիրուսային սահմանափակումների կիրառման մասին՝ ներառյալ բժշկական պաշտպանիչ դիմակների պարտադիր կրումը և ռեստորանների բացման ժամերի կրճատումը։

Շվեդիայի հանրային առողջության գործակալության տվյալներով՝ վերջին 24 ժամվա ընթացքում երկրում գրանցվել է COVID-19 վարակի 12681 հաստատված դեպք։ Միևնույն ժամանակ, բնակչության մոտ 81%-ը ամբողջությամբ պատվաստվել է, և 11 մարդ մահացել է վարակից։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում