Թուրքիայի բանակը ԶՈՒ գլխավոր շտաբի նոր պետ ունի

Թուրքիայի բանակը ԶՈՒ գլխավոր շտաբի նոր պետ ունի

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը գեներալ-գնդապետ Մուսա Ավսևերին նշանակել է զինված ուժերի գլխավոր շտաբի (ԶՈւ ԳՇ) պետ։

Այս մասին ըստ ermenihaber-ի, հայտնի է դարձել Թուրքիայի նախագահի աշխատակազմի հանրային կապերի վարչության տարածած հաղորդագրությունից։

Գլխավոր շտաբի պետի պաշտոնում Ավսևերը հաջորդում է գեներալ Յաշար Գյուլերին, ով ավելի վաղ նշանակվել էր պաշտպանության նախարար՝ փոխարինելով Հուլուսի Աքարին։

Նախքան ԶՈւ ԳՇ պետ նշանակվելը Ավսևերը զբաղեցնում էր թուրքական բանակի ցամաքային ուժերի հրամանատարի պաշտոնը։