ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք Հայաստանի անվտանգության հարցը. Բլինքեն
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Twitter-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ սեպտեմբերի 22-ին ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի շրջանակում ունեցած հանդիպման մասին:
«Երեկ Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի շրջանակում, լավ հանդիպում ունեցա Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Քննարկեցինք Հայաստանի անվտանգության հարցերը:
ԱՄՆ-ն շարունակում է կողմերին կոչ անել ներգրավվել խաղաղ գործընթացում, քանի որ հակամարտությունը ռազմական լուծում չի կարող ունենալ», - գրել է Բլինքենը։
Կարծիքներ