Ինդոնեզիան հայտարարել է, որ Սեմերու հրաբխի ժայթքումը չի խաթարել թռիչքները

Ինդոնեզիան հայտարարել է, որ Սեմերու հրաբխի ժայթքումը չի խաթարել թռիչքները

Սեմերու լեռան հզոր ժայթքումը չի ազդել Ինդոնեզիայի ամենամեծ և ամենաբազմամարդ կղզու՝ Ճավայի կամ Բալիի օդային երթևեկության վրա։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այս մասին ասվում է տրանսպորտի նախարարության քաղաքացիական ավիացիայի վարչության գլխավոր տնօրեն Նովի Ռիյանտոյի հաղորդագրության մեջ։

 «Իրավիճակի մշտադիտարկումը, այդ թվում՝ արբանյակների օգնությամբ, անցկացվում է դեկտեմբերի 4-ից, երբ նկատվել է ծխի ու մոխրի ուժեղ արտանետում։ Այս ընթացքում Արևելյան Ճավա, Կենտրոնական Ճավա և Բալի նահանգների օդանավակայանների տարածքում վտանգավոր մասնիկներ չեն հայտնաբերվել»,- ասել է պաշտոնյան։

Բացի այդ, նա հավելել է, որ հրաբխի ժայթքումը նույնպես չի ազդել քաղաքացիական ինքնաթիռների երթուղիների վրա։

Ճավա կղզու ամենաբարձր կետից՝ Սեմերու լեռից մոխրի արտանետումը տեղի է ունեցել շաբաթ օրը, որի հետևանքով զոհվել է առնվազն 14 մարդ, տասնյակ մարդիկ վիրավորվել են: Մինչդեռ փրկարարները չեն բացառում, որ զոհերի թիվը կաճի, քանի որ մի քանի տներ պատվել են ցեխով ու ավազով։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում