Բայրամովը հրաժարվել է մանրամասներ ներկայացնել Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ Հայաստանի հետ բանակցվող խաղաղության պայմանագիրը պետք է լինի փաստաթուղթ, որը չի ունենա բաց կետեր և չի ներառի հարցեր, որոնք որոշ ժամանակ անց կրկին կդառնան բանակցությունների առարկա:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ադրբեջանական լրատվամիջոցները, Բայրամովն այս մասին ասել է Մալթայի ԱԳ նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Իեն Բորջի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։
Բայրամովը նշել է, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև ինտենսիվ բանակցություններ են սկսվել 2024 թվականին։ «Կողմերի միջև բանակցություններ են տեղի ունեցել Մյունխենում, Բեռլինում և Ալմաթիում։ Մենք պետք է իրատես լինենք մեր ակնկալիքների մեջ, մանրամասներ չեմ կարող հայտնել, քանի որ կան սպեցիֆիկ պահեր»,- ասել է նա։
Կարծիքներ