Հակասում են շարիաթի օրենքներին. թալիբները փակել են Քաբուլի կինոթատրոնները (տեսանյութ)

Հակասում են շարիաթի օրենքներին. թալիբները փակել են Քաբուլի կինոթատրոնները (տեսանյութ)

Աֆղանստանում իշխանություն զավթած «Թալիբան» արմատական շարժման զինյալները փակել են մայրաքաղաք Քաբուլում գտնվող պատմական «Արիանա» կինոթատրոնը, որը գործում էր մի քանի տասնամյակ։ Նույն ճակատագրին են արժանացել քաղաքի մյուս կինոթատրոնները, ասվում է Associated Press-ի ռեպորտաժում:

«Արիանա»-ում ցուցադրվել են հնդկական և ամերիկյան մարտաֆիլմեր։ Թալիբները եզրակացրել են, որ դա հակասում է շարիաթի օրենքներին և փակել են կինոթատրոնը, որպեսզի վերաբացեն այն կրոնական քարոզչության համար:

Աշխատակիցները շարունակում են աշխատանքի գնալ՝ դրա  վերաբացման հույսով, բայց չեն կարծում, որ իրենց թույլ կտան ժամանցային ֆիլմեր ցուցադրել։

«Կինոն շատ կարևոր է, առանց դրա երկրում մշակույթ չի լինի։ Ֆիլմերի միջոցով մենք կարող էինք տեսնել այլ երկրներ՝ Ամերիկա, Եվրոպա, Հնդկաստան»,- լրագրողների հետ զրույցում ասել է «Արիանա»-ի աշխատակիցներից մեկը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում